Եկեղեցին փոքրաչափ կենտրոնագմբեթ կառույց է` զույգ ավանդատներով:Կառուցված է դեղնավուն, սրբատաշ չեչաքարով: Որմնասյուները միացնողկամարներն իրենց վրա պահում են գմբեթը, որն ավարտվում է սրածայր վեղարով:Արևելյան ճակատին փորված են երկու եռանկյունաձև խորշեր: Գմբեթի վեղարը ևեկեղեցու տանիքը ծածկված են եղել սրբատաշ քարերով, որոնցից մի քանիսն ենպահպանվել տանիքին, իսկ վեղարը ամբողջապես մերկացել է: Թափվել են նաևքիվի ձևավոր քարերը:
Հուշարձանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցներիմնացորդներ, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության բնակելի ևտնտեսական շինություններն են: Եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է:Ավանդատների արևմտյան ճակատներին փորագրությունների հետքեր կան, որոնցտառաձևերը բնորոշ են XII-XIII դդ. վիմագրական արվեստին:
Комментариев нет:
Отправить комментарий