Ջուխտակ վանք

Ջուխտակ վանք, հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզում։ Գտնվում է 3 կմ հյուսիս-արևմուտք Դիլիջանից, անտառաատ լանջին, երկու գետակների միջև ընկած՝ Լոռին Ղազախից բաժանող կաղնու և հաճարի անտառներով ծածկված Խալ-Խալլու լեռան հարավային փեշին։ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում. Բլդան գետի հովտում, անտառապատ գեղեցիկ վայրում։: Վանքի աչ ու ձախ կողմերով միալար վշշում են սարերից իջնող գետակները, իսկ քիչ հեռու գտնվում է հանրահռչակ «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը։ Վանքից ներքև, գետակներից մեկը թափվում է կարմրագույն գրանիտի մեծ սալի վրա։ Հազարամյակների ընթացքում ջուրը այդ սալի մեջ փոս է առաջացրել։Բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից: Ջուխտակ վանքը հիմնադրվել է 12-13 դարերում: Բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից և շուրջը տարածված գերեզմանոցից։ Աոաջինը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՝ կառուցվել է 12 դ։ Գմբեթավոր է։ Մյուսը` Ս. Աստվածածինն է, որը կառուցվել է 1201 թ, վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ, ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ։ Վերջինս միանավ, թաղակապ, երկթեք տանիքով դահլիճ է։ Օգտագործված են դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարեր։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր։ Նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Համալիրի շուրջը կան գերեզմաններ։ 1973-77 թ վանքի համալիրը վերականգնվել և նախկին տեսքին է բերվել։ Հ. Ոսկյանը («Արցախի վանքեր», էջ 214) սխալմամբ այս վանքի հետ է նույնացնում Սյունիքի Ճահուկ գավառի Օծոփի Ս. Աստվածածին վանքը։

Հուշարձանների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1201 թ., վանքի վանահայր Հայրապետի ջանքերով։ Շարված է սրբատաշ դեղնավուն քարերով, քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանի֊քով (8,6X6,4 մ) շինություն է։ Կիսակլոր ճակատակալ քարի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը. «1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության... խանին... ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար»: Եկեղեցու պատերին կան նաև նվիրատվական մի քանի այլ արձանագրություններ։ Ս. Գրիգոր եկեղեցին կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7X7,5 մ)շինություն է։ Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 20 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ ս. Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Աստվածածինը։ 1975 - 1979 թթ. Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության միջոցներով իրականացվել են հուշարձանախմբի վերանորոգ¬ման և շրջապատի բարեկարգման աշխատանքները։
Комментариев нет:
Отправить комментарий